Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 07/01/2025 N Կ-07012025-02-0081 որոշմը, ինչպես նաև Հրաչյա Զավենի Մուսայելյանի լիազորված անձ՝ Տիգրան Խուրշուդյանի 10.01.2025թ․ N 196 դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի /18.10.2024թ. ԳՄ 36360, 36361 և 36362/ վկայագրերը, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի և <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի պահանջներով` նկատի ունենալով, որ 02-106-0118-0017 ծածկագրով 0.0495 հա հողամասում կառուցած ավտոտնակը և բաց պատշգամբը որոնք կառուցվել են 1985թ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Հրաչյա Զավենի Մուսայելյանի /ծնվ․ 06․08․1961թ․/, Հասմիկ Զավենի Մուսայելյանի /ծնվ․ 21․02․1968թ․/ և Հովիկ Զավենի Մուսայելյանի /ծնվ․ 03․06․1958թ․/ ժառանգությամբ ձեռք բերված Աշտարակ համայնքի, Տեղեր բնակավայրում գտնվող, 02-106-0118-0017 ծածկագրով հողամասում մինչև 2001թ. մարտի 15-ը կառուցված՝ 63․4 քմ մակերեսով ավտոտնակի /կառուցված 1985թ./ նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: