Հիմք ընդունելով Կորյուն Մալխասյանի 31.01.2025թ. N 867՝ անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Րաֆֆու փողոց, 33-35 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝
Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր` 02-001-0119-0133-ից, 0.0400 հա/ տալ 35 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Րաֆֆու փողոց, 35 հողամաս:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր` 02-001-0119-0133-ից, 0.0373 հա/ տալ 33/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Րաֆֆու փողոց, 33/1 հողամաս:
Առանձնացվող հատված 3՝ /ծածկագիր՝ 02-001-0119-0133-ից, 0․0401 հա տալ/ 33 համարը և հասցեն համարել՝
-Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Րաֆֆու փողոց, 33 հողամաս։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: