Հիմք ընդունելով Ջալալ Փայլակի Չոպուրյանի 16.12.2024թ N 14363 դիմումը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայր, 1-ին փողոց, բնակելի տուն 38 հասցեում գտնվող Ջալալ Փայլակի Չոպուրյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-080-0004-0031/ 0.10781 հա հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը, շինությունը և անասնաշենքը, որոնք կառուցվել են 2013թ-2018թ., դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Ջալալ Փայլակի Չոպուրյանի /ծնվ․ 16․03․1959թ․/, Գայանե Արամի Չոպուրյանի /ծնվ․ 13․07․1962թ․/, Գագիկ Ջալալի Չոփուրյանի /ծնվ․ 09․10․1983թ․/, Բելա Ջալալի Չոփուրյանի /ծնվ․ 04․11․1984թ․/ և Լիլիթ Ջալալի Բասենցյանի /ծնվ․ 21․08․1989թ․/ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 1-ին փողոց, բնակելի տուն 38 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0004-0031 կադաստրային ծածկագրով, 2023VBQYVZ չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.10781 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2013թ.-2018.թ. կառուցված, 21.1 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 54.0 քմ արտաքին մակերեսով շինությունը և 53․7 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը /ընդամենը արտաքին չափերով 128․8 քմ, որից 21․1 քմ բնակելի տուն և 107․7 քմ օժանդակ շինություն/ ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ բնակելի տան համար վճարելով 743 /յոթ հարյուր քառասուներեք /ՀՀ դրամ, 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ :
1) 21․1 x 743 = 15678 /տասնհինգ հազար վեց հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ։
2) 107․7 x 446 = 48035 /քառասունութ հազար երեսուն հինգ/ ՀՀ դրամ։
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 63713 /վաթսուներեք հազար յոթ հարյուր տասներեք/ ՀՀ դրամ։
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: