Հիմք ընդունելով Կարապետ Ռուբենի Վարսանյանի 17.11.2025թ N 16599 դիմումը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Վ. Պետրոսյան փողոց, 70 բնակելի տուն հասցեում գտնվող Կարապետ Ռուբենի Վարսանյանի ընտանիքին պատկանող /ծածկագիր 02-001-0219-0005/ 0.1536 հա հողամասում ինքնակամ կառուցված թռչնանոցը, ծածկը և պարիսպը, դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․ Կարապետ Ռուբենի Վարսանյանին /ծնվ․ 08․06․1989թ․/, Վերգինե Ռուբենի Վարսանյանին /ծնվ․ 25․05․1971թ․/ և Լաուրա Ավետիսի Գևորգյանին /ծնվ․ 15․11․1941թ․/ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Վ. Պետրոսյան փողոց 70 բնակելի տուն հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-001-0219-0005 կադաստրային ծածկագրով, N 05062025-02-0023 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով 0.05940 հա, բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված, 43.56 քմ թռչնանոցը, 22.85 քմ ծածկը և 2.0 քմ պարիսպը /ընդամենը 68.41 քմ/ ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ-ի համար 2725 /երկու հազար յոթ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ:
68․41 x 2725 = 186418 /մեկ հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր տասնութ/ ՀՀ դրամ
2․ Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: