Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1․Աշտարակ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 15-ի «Աշտարակ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսելու մասին» N 3-Ա որոշման 2-րդ կետում «30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ գումար»՝ թիվը և բառերը փոխարինել «112 648 800 (մեկ հարյուր տասներկու միլիոն վեց հարյուր քառասունութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ գումար»՝ թվով և բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |