Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի N 599որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 22.11.2021թ. N 239 և 17.01.2022թ. N 6 դրական եզրակացությունները` Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0276-0105 ծածկագրից 0,07հա և Կարբի բնակավայրի 02-058-0349-0019 ծածկագրից 0,0525հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման փոփոխելու մասին, ղեկավարվելովՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17 կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Հաստատել Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-058-0349-0019 ծածկագրով 0,65052հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից /վարելահող, այլ հողատեսք/ 0,0525հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով:
2.Հաստատել Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-113-0276-0105 ծածկագրով 0,20001հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից /արոտավայր/ 0,07հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով:
3. 1, 2 կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով ներառել համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում: |