Հիմք ընդունելով Յուրա Պետրոսյանի 01.10.2024թ. N 11102՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-114-0045-0012, 0,231 հա / տալ 8 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օրգով բնակավայր, 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, հողամաս N 8:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: