Հիմք ընդունելով Գրիգոր Կյուրեղյանի 26․09․2025թ․ N 12707 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 09.10.2025թ. N 131-Ա որոշումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 43-րդ հոդվածի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ .
1. Համայնքի կարիքների համար 3 200 000 /երեք միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամով ձեռք բերել (գնել) Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրում գտնվող, Գրիգոր Աղվանի Կյուրեղյանին սեփականության իրավունքով պատկանող 0,12հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 02-080-0002-0107/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
- Նշված գործարքն իրականացնելու համար կատարել համապատասխան ձևակերպումներ: