Այսօր: Շաբաթ, 18 Հունվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 146-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2025 թվականի N 146-Ա

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՊԱՀԵՍՏԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սուսաննա Խաչատրյանի 26.11.2024թ. N 13359 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 և 24-րդ կետերի որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրում գտնվող 02-080-0002-0067 ծածկագրով, տնամերձ հողամասում բնակելի տան ինքնակամ մասը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են 2013 թվականին, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Գարեգին Յաշայի Հունանյանին /ծնված 02.01.1964թ./, Սուսաննա Ռազմիկի Խաչատրյանին /ծնված 19.03.1964թ./, Գոհար Գարեգինի Հունանյանին /ծնված 14.05.1985թ./, Սոնա Գարեգինի Հունանյանին /ծնված 14.10.1990թ./ և Արամ Գարեգինի Հունանյանին /ծնված 17.09.1986թ./ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի, Նոր Եդեսիա բնակավայրի 02-080-0002-0067 կադաստրային ծածկագրով հողամասում, 2013 թվականին ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 20239ZDUEM/ բնակելի տան, 7.9 քմ արտաքին մակերեսով  ինքնակամ մասը, 17.4 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և 12.1 քմ արտաքին մակերեսով պահեստը, ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 19027 /տասնինը հազար յքսանյոթ/ ՀՀ դրամ:

2. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 -օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3. 02-080-0002-0067 կադաստրային ծածկագրով հողամասի և բնակելի տան հասցեն համարել

- Աշտարակ, Նոր Եդեսիա, 1-ին փողոց, 7 բնակելին տուն:

4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:

- Սույն որոշման 1, 2 և 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner