Հիմք ընդունելով Ռոստամ Սարիբեկի Սահակյանի 14.08.2025թ N 10488 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայր, 1-ին փողոց, 34 հասցեում գտնվող Ռոստամ Սարիբեկի Սահակյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-080-0004-0029/ 0.16157 հա հողամասում ինքնակամ կառուցած ծածկոցը և 1 հատ պատուհանը, որոնք կառուցվել են 2017թ., դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Ռոստամ Սարիբեկի Սահակյանի /ծնվ․ 28․03․1970թ․/ և Աննա Սարիբեկի Սահակյանի /06.06.1968թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 1-ին փողոց, 34 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0004-0029 կադաստրային ծածկագրով, 2023CRAKSY չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.16157 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2017թ. կառուցված, 45.4 քմ արտաքին մակերեսով ծածկոցը և 1 հատ պատուհանը ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ, 1 հատ պատուհանի համար վճարելով 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ :
1) 45.4 x 446 = 20249 /քսան հազար երկու հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ։
2) 1 x 1000 = 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ։ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 20249+1000=21249 / քսանմեկ հազար երկու հարյուր քառասունինը / ՀՀ դրամ։
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3․ 02-080-0004-0029 ծածկագրով 0․16157 հա հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝
- Համայնք Աշտարակ, Նոր Եդեսիա բնակավայր, 1-ին փողոց, 34 բնակելի տուն:
4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: