Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի 4-րդ փողոց N 3/1 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 02-108-0039-0032/, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը /բուժամբուլատորիա/ նորակառույց մանկապարտեզի հարակից տարածքը բարեկարգելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով քանդելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2․ Ուշի բնակավայրի բնակիչների բժշկական ծառայությունները հնարավոր կլինի իրականացնել համայնքային ենթակայության այլ շինության տարածքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |