Հիմք ընդունելով Գուրգեն Նազարեթյանի 21.03.2025թ. N 3322՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և պարիսպը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը և պարիսպը, որոնք կառուցվել են 2003թ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Գուրգեն Աշոտի Նազարեթյանին /ծնված 05.12.1982թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Կարբի բնակավայր, 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք 2-րդ փակուղի, 3/1 հասցեով /ծածկագիր՝ 02-058-0078-0003/ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված /հաշվառման տվյալներ վկայական N 03042024-02-0018/ 122.84 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 2 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական և բնակելի տան ու պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվին վճարել 244234 /երկու հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: