Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 261-029 ծածկագրից 0,02298հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը փոխանցվել են որպես ֆիզիկական անձի սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականություն, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 261-029 ծածկագրից 229,8քմ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն: |