Հիմք ընդունելով Սամվել Ստեփանյանի 07.02.2025թ. N 1190՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված օժանդակ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են 2005- 2009թթ. դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1. Սամվել Թորգոմի Ստեփանյանին/ ծնվ 20.07.1963թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Նոր Երզնկա բնակավայրում գտնվող տնամերձ հողամասում /ծածկագիր՝ 07-050-0076-0006/ ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 2023ARDPTQ/ 61.78քմ մակերեսով օժանդակ շինությունները կառուցված մինչև 2005-2009թթ ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին /900445002638/ վճարել 52698 / հիսուն երկու հազար վեց հարյուր իննսուն ութ / ՀՀ դրամ: 2. 07-050-0076-0006 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝ - Աշտարակ համայնք, Նոր Երզնկա բնակավայր, 24-րդ փողոց, 7 բնակելի տուն 3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/: - Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: