|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
22 մարտի 2024 թվականի N 2 |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ , ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի <<Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին>> N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2024թ․ մարտի 22-ին, ժամը՝ 11։00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում (հասցե՝ Ն. Աշտարակեցու հր. 7) տեղի կունենա <<Գևորգ-Մառա>> ՍՊԸ կողմից ներկայացված, Աշտարակ քաղաքի Երևանյան փ. 2/10 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ քննարկում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում / www.env.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում/: |
|
|
|