Հիմք ընդունելով Գոռ Գրիգորյանի 17.03.2023թ. N 2417 արտադրական հողամասին և ջերմոցին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնք Փարպի բնակավայր, Դ.Տեր-Մկրտչյան 4-րդ փողոց, N 8 և Դ. Տեր-Մկրտչյան 4-րդ փողոց N 10 հասցեներում գտնվող միավորվող արտադրական հողամասին և ջերմոցին տալ 10 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Դ.Տեր-Մկրտչյան 4-րդ փողոց, ջերմոց N 10:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: