Հիմք ընդունելով Հովհաննես Արիստակեսյանի ներկայացուցիչ Ազատ Հովհաննիսյանի 19.11.2025թ. N 16721, Սպարտակ Մուրադյանի ներկայացուցիչ Արմեն Շահբազյանի 26.11.2025թ. N 17098, Աշոտ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Շահբազյանի 17.12.2025թ. N 18216 և Գոհար Նիկողոսյանի ներկայացուցիչ Հովհաննես Գաբրիելյանի 07.01.2026թ. N 125՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0332-0006 ծածկագրով, Հովհաննես Ռուբենի Արիստակեսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1334հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/:
2. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0231-0016 ծածկագրով, Սպարտակ Ստեփանի Մուրադյանին, Ազատուհի Վաչագանի Սահակյանին, Արուսյակ և Քրիստինե Սպարտակի Մուրադյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,13171հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/:
3. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0217-0014 ծածկագրով, Աշոտ Լենդրուշի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,094հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/:
4. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0070-0043 ծածկագրով, Գոհար Սերժիկի Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1356հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության /ջերմոց, կաթսայատուն և պարիսպ/ կառուցման համար/:
|