Քննության առնելով՝ գույքահարկի, անշարժ գույքի հարկի և հողի հարկի /այսուհետև՝ հարկ/ ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին հարցը, պարզվեց որ, քաղաքացի Արշակ Մելսիկի Ղազարյանը հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքների հիման վրա, 2024 թվականի նոյեմբերի 8-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Արշակ Մելսիկի Ղազարյանը չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չէր ներկայացել վարչական վարույթի լսմանը։ Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Արշակ Մելսիկի Ղազարյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, հողի հարկի գծով հարկային պարտավորությունները, որը կազմում է․ 1․ 02-017-0160-0016 կադաստրային ծածկագրով հողամասի 2015-2020 թթ․ համար, ապառք՝ 147,575 /հարյուր քառասունյոթ հազար հինգ հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2012-2020 թթ․ համար առաջացած տույժ՝ 148,768 /հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 296,343 /երկու հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 160,600 /հարյուր վաթսուն հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 28,154 /քսանութ հազար հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 188,754 /հարյուր ութսունութ հազար յոթ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ 2․ 02-017-0025-0003 կադաստրային ծածկագրով հողամասի 2011-2020 թթ․ համար, ապառք՝ 9,230 /ինը հազար երկու հարյուր երեսուն/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 4,368 /չորս հազար երեք հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 13,598 /տասներեք հազար հինգ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 5,189 /հինգ հազար հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար, առաջացած տույժ՝ 751 /յոթ հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 5,940 /հինգ հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ 3․ 02-017-0044-0011 կադաստրային ծածկագրով հողամասի 2020 թ․ համար, ապառք՝ 1,039 /հազար երեսունինը/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2012-2020 թթ․ համար առաջացած տույժ՝ 1,739 /հազար յոթ հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 2,778 /երկու հազար յոթ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի և շինության 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 3,510 /երեք հազար հինգ հարյուր տասը/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 510 /հինգ հարյուր տասը/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 4,020 /չորս հազար քսան/ ՀՀ դրամ 4․ 02-017-0130-0005 կադաստրային ծածկագրով հողամասի 2020 թ․ համար, ապառք՝ 9,643 /ինը հազար վեց հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2012-2020 թթ․ համար առաջացած տույժ՝ 8,805 /ութ հազար ութ հարյուր հինգ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 18,448 /տասնութ հազար չորս հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 38,572 /երեսունութ հազար հինգ հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 6,762 /վեց հազար յոթ հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 45,334 /քառասունհինգ հազար երեք հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ 5․ 02-017-0134-0001 կադաստրային ծածկագրով հողամասի 2020 թ․ համար, ապառք՝ 9,447 /ինը հազար չորս հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2012-2020 թթ․ համար առաջացած տույժ՝ 8,992 /ութ հազար ինը հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 18,439 /տասնութ հազար չորս հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 37,788 երեսունյոթ հազար յոթ հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 6,624 /վեց հազար վեց հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 44,412 /քառասունչորս հազար չորս հարյուր տասներկու/ ՀՀ դրամ Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Արշակ Մելսիկի Ղազարյանից հօգուտ Աշտարակ համայնքի բյուջեի գանձել 638,066 /վեց հարյուր երեսունութ հազար վաթսունվեց/ ՀՀ դրամ, որը վճարել՝
1․ 349,606 / երեք հարյուր քառասունինը հազար վեց հարյուր վեց/ ՀՀ դրամ 900445116016 հաշվի համարին։
2․ 288,460 /երկու հարյուր ութսունութ հազար չորս հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ 900445004840 հաշվի համարին։
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արշակ Մելսիկի Ղազարյանին իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: