Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 272
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հունվարի 2025 թ.

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հովհաննես Անդրանիկի Հովհաննիսյանի 24.12.2024թ. N 14743 դիմումի` Հ. Հովհաննիսյանի սեփականությունը հանդիսացող ըստ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-028-0340-0045-ից ծածկագրով 0.21695 հա գյուղատնտեսական նշանակության արոտ ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք վարելահողի փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 10.01.2025թ. թիվ 5 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1.Հովհաննես Անդրանիկի Հովհաննիսյանին /ծնվ.20.03.1973թ/ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-028-0340-0045-ից ծածկագրով 0.21695 հա գյուղատնտեսական նշանակության արոտ ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք վարելահողի:

2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին / Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner