Այսօր: Չորեքշաբթի, 22 Մարտի 2023թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 722-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2023 թվականի N 722-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 14 ՓԵՏՐՎԱՐԻ 2023թ. ԹԻՎ 397-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունք պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 09.03.2023թ. թիվ Կ-09032023-02-0095 որոշումը իր սեփականությունը հանդիսացող 1.4975 հա հողամասի տեղադիրքը ճշտելու վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սխալի ճշտման արդյունքում 1.4975 հա հողամասից 0.15552 հա հողամաս համադրվում է համայնքայի սեփականություն հանդիսացող վարելահողի, 0.21733 հա-ը քաղաքացու սեփականություն հանդիսացող վարելահողի հետ, անհրաժեշտություն է առաջացել ընդհանուր 0.37510 հա հողամասի գործառնական նշանակությունը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք պտղատու (հնդավոր) այգու փոխադրելու, ինչպես նաև լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված փաստացի օգտագործվող 02-112-0211-0008 ծածկագրերով հողամասի չափագրումն ու Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 17.03.2023թ. թիվ 27 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ կառավարության 29.04.2021թ. N 698-Ն կադաստրային քարտեզում հայտնաբերած սխալների ուղղման կարգ սահմանելու մասին որոշման և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝ և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 38.1 հոդվածի 1-ին կետի պահանջներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Կատարել 0.15552 հա հողամասի սուբյեկտի ուղղում և 0.15552 հա հողամասը համարել քաղաքացու սեփականություն:

2. Խաչատուր Համբարձումի Երեմյանին /ծնվ. 29.03.1984թ./ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի կադաստրային քարտեզի 02-112-0211-0008 ծածկագրով 1.4975 հա հողամասում սխալի ճշտման արդյունքում ներառած 0.37385 հա վարելահողը ցածրարժեք հողատեսքից փոխադրել ավելի բարձրարժեք պտուղ հնդավոր հողատեսքի:

3. Աշտարակ համայնքի ղեկավարի 14.02.2023թ. թիվ 397-Ա որոշումը ճանաչել չեղյալ:

4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ս. Թումասյան, Ա. Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner