Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայկ Խաչատրյանի 12.07.2022թ. N 3246՝ ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին դիմումը, Եղիազար Ավետիսյանի 29.06.2022թ. N 3017, Աշոտ Սարգսյանի 14.07.2022թ. N 3330, Արթուր Տիգրանյանի 22.07.2022թ. N 3487 և <<ԷՄ 1 ՐԻԱԼ ԷՍԹԵՅԹ>> ՍՊԸ-ի լիազորված անձ Սամվել Քալոյանի 29.06.2022թ. N 3036` հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն, 29.12.2011թ. N 1918-Ն և N 1920-Ն որոշումների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

     1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0144-0007 ծածկագրում գտնվող, Արամայիս Հրանտի Խաչատրյանին և ընդհանուր համատեղ սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող 0,73507հա գյուղատնտեսական նշանակության հողամասում ինքնակամ հասարակական նշանակության շինություններով զբաղեցված և շինությունների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ 0,1365հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

     2. Հավանություն տալ <<ԷՄ 1 ՐԻԱԼ ԷՍԹԵՅԹ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի 02-110-0153-0035 ծածկագրով 0,0873հա և 02-110-0153-0040 ծածկագրով 0,0816հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը՝ <<ԷԿՈ ԳԱՐԴԵՆՍ>> ծրագրի շրջանակում բնակելի տներ կառուցելու նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

     3. Հավանություն տալ Եղիազար Պատվականի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի 02-010-0111-0002 ծածկագրով 0,11316հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը՝ կադաստրային քարտեզներում անճշտությունների ուղղման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

     4. Հավանություն տալ Աշոտ Անատոլիի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Սաղմոսավան բնակավայրի 02-093-0004-0054 ծածկագրով 0,54492հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը՝ հասարակական նշանակության շենք-շինությունների կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

     5. Հավանություն տալ Արթուր Հրանտի Տիգրանյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի 02-112-0144-0108 ծածկագրով 0,4477հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակելի տան կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner