Հիմք ընդունելով Գագիկ Մխիթարյանի լ/ա Լուսինե Մխիթարյանի 11.08.2025թ N 10334՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնք Աշտարակ Ղազարավան բնակավայրում գտնվող Գագիկ Մխիթարյանի սեփականության իրավունքով պատկանող 0.0600 հա բնակելի կառուցապատման հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-068-0107-0001/ ավել օգտագործվող 0.0020 հա /ընդամենը 0.0620 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Գագիկ Սերյոժայի Մխիթարյանի /ծնվ. 20.04.1954թ./ սեփականության իրավունքը 02-068-0107-0001 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0.0020 հա մակերեսով /ընդամենը 0.0620 հա/ հողամասի նկատմամբ:
2. 02-068-0107-0001 ծածկագրով 0.0620 հա բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Ղազարավան բնակավայր, 4-րդ թաղամասի 8-րդ փողոց, 1 հողամաս:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: