Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 450
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1743-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2025 թվականի N 1743-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ավետիս Գևորգյանի 13.06.2025թ. N 7522 դիմումը, նկատի ունենալով, որ Աշտարակ քաղաքի բնակելի շենքերի բակային տարածքներում ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացված բարեկարգման և խաղահրապարակների կառուցապատման արդյունքում բակային որոշակի հատվածներ ենթարկվել են փոփոխության և անհրաժեշտություն է առաջացել կատարել կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի տեղադիրքի փոփոխություն, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ կառավարության 29.04.2021թ. N 698-Ն կադաստրային քարտեզում հայտնաբերած սխալների ուղղման կարգ սահմանելու մասին որոշման պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Պ․ Պռոշյան փողոց N 13/11 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0178-0111/, բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման 17,8քմ մակերեսով հողամասի նկատմամբ Աշտարակ համայնքի ղեկավարի և Ավետիս Աշոտի Գևորգյանի միջև 23.02.2023թ. կնքված N 724 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում կատարել տարեկան վճարի փոփոխություն և տարեկան վճարը սահմանել 25 000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ։

2. Անհրաժեշտությունից ելնելով կատարել վերը նշված հողամասի տեղադիրքի փոփոխություն՝ հիմք ընդունելով 02-001-0178-0115 ծածկագրով, Պ․ Պռոշյան փողոց N 13/12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 17,8քմ հողամասի կադաստրային գործում առկա, համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը:

3. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ս․ Պապյան/

   - Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner