Այսօր: Ուրբաթ, 25 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 հուլիսի 2025 թ.

ԳԱՅԱՆԵ ՎԱՐԴԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով Գայանե Վարդանի Մնուկյանի լիազորված անձ.՝ Տաթև Խաչիկի Եսայանի 17.07.2025թ. թիվ 9216 դիմումը, Գ. Մանուկյանի ընտանիքին պատկանող /հիմք ըստ օրենքի ժառանգությայն իրավունքի 01.07.2025թ. թիվ ԳՄ 3254 վկայագիրը/ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, ըստ կադաստրային քարտեզի 02-001-0173-0016 ծածկագրով 0.04622 հա բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը և շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Գայանե Վարդանի Մանուկյանի /ծնվ. 06․10․1953թ./, Կարեն Մանուկի Մանուկյանի /ծնվ. 21․01․1975թ./, Մարինե Մանուկի Մանուկյանի /ծնվ. 09․03․1976թ./ և Կարինե Մանուկի Մանուկյանի /ծնվ. 31․07․1979թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, ըստ կադաստրային քարտեզի 02-001-0173-0016 ծածկագրում, իրեն պատկանող բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. կառուցված 265.5 քմ բնակելի տան և 42.25քմ շինությունների /թոնրատուն՝ 16.7քմ, տնտեսական շինություն՝ 12.3քմ և պարիսպ՝ 13.25քմ/ նկատմամբ:

2. Աշտարակ համայնք Աշտարակ քաղաքում գտնվող անշարժ գույքը /ծածկագիր 02-001-0173-0016/ տալ 25 համարը և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Ն. Աշտարակեցու փողոց, N25 բնակելի տուն:

3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/

Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner