Այսօր: Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 322
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 հոկտեմբերի 2025 թ.

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՈՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արմեն Մելքոնյանի 30.09..2025թ. N 12880 դիմումը, ժառանգությա իրավունքի վկայագիրը՝ տրված 14.08.2025թ. գ/մ 4472, սեփականության իրավունքով պատկանող՝ Աշտարակ համայնքի, Կարբի բնակավայրի 02-058-0084-0012 կադաստրային ծացկագրով, բնակելի կառուցապատման հողամասում 1965-1970 թվականներին կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները օրինական ճանաչելու մասին դիմումը, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի պահանջով, <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետի պահանջներով նկատի ունենալով, որ հողամասում բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ալինա Նուրիջանի Ավետիսյանին /ծնված 01.12.1972թ./, Արմեն Ալբերտի Մելքոնյանին /ծնված 03.01.1973թ./ և Սուսաննա Համլետի Ստեփանյանին /ծնված 02-01-1975թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 02-058-0084-0012 կադաստրային ծածկագրով հողամասում՝ մինչև 2001թ. կառուցված՝ 388.69 քմ մակերեսով բնակելի տունը /կառուցված 1965թ./, 32.08 քմ մակերեսով տնտեսական պահեստը /կառուցված 1968թ./, 15 քմ մակերեսով թոնրատունը /կառուցված 1966թ./, 12.28 քմ մակերեսով ծածկոցը /կառուցված 1970թ./ և 10.98 քմ մակերեսով պարիսպը /կառուցված 1970թ./, որոնք նրա կողմից փաստացի օգտագործվել են նաև մինչ 2001 թվականի մայիսի 15-ը, ճանաչել օրինական՝ առանց օրինակամնացման համար սահմանված վճարի գանձման:

2. 02-058-0084-0012 ծածկագրով հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝

- Աշտարակ, Կարբի, 4-րդ փողոց, 1-ին փակուղի, N 2 բնակելի տուն:

3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/

Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Դավիթ Տիգրանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner