Հիմք ընդունելով 2020թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 5-րդ կետերի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի 2020թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի 16 000 000 (տասնվեց միլիոն) ՀՀ դրամն ուղղել բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 05-1-1 բնագավառին՝ Աշտարակ քաղաքի աղբահանության ոլորտի աշխատանքների ֆինանսավորման համար: |