Հիմք ընդունելով <ՌԵՅՆԲՈՈՒ> ՍՊԸ-իտնօրեն Կարեն Բեյբությանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66 հոդվածի, ՀՀ կառավարության 26.05.2016թ. N550-Ն որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Թույլատրել Երևանյան փողոցի N96/1 հասցեում գտնվող ավտոգազալցաճնշակայանի անվտանգությունն ապահովելու, վերակառուցելու և ընդլայնման նպատակով <ՌԵՅՆԲՈՈՒ> ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի տարածքին կից 199,3քմ ընդհանուր մակերեսով /117,3քմ և 82քմ/ հողամասերը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել <ՌԵՅՆԲՈՈՒ> ՍՊԸ-ին: |