Հիմք ընդունելով Ժենիկ Սարգսի Ազիզյանի 05.08.2025թ. N 10093՝ բնակելի կառուցապատման հողամասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնք ք.Աշտարակ, Թամազյան N59/1 և Մ․ Թամազյան N61/3 հասցեներում գտնվող միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին տալ 59/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք.Աշտարակ, Մ․ Թամազյան փողոց, հողամաս 59/1։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: