Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 520-006 ծածկագրով 0,0798հա և 520-008 ծածկագրով 0,0983հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը փոխանցվել են որպես ֆիզիկական անձի սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողամասերը հանդիսանում են համայնքային սեփականություն, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 520-006 ծածկագրով 0,0798հա և 520-008 ծածկագրով 0,0983հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը /վարելահող/ ճանաչել համայնքային սեփականություն:
2.Հավանություն տալ 520-006 ծածկագրով 0,0798հա և 520-008 ծածկագրով 0,0983հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը /վարելահող/ աճուրդ- վաճառքով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը, մեկնարկային գինը՝ կադաստրային արժեքի 100%-ը: |