Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 250
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 00001
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ, ԱՐՏԱՇԱՎԱՆ, ՂԱԶԱՐԱՎԱՆ ԲԱԶՄԱՂԲՅՈՒՐ ԵՎ ՆՈՐ ԵՐԶՆԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 28․11․2024թ․ N 2/փ-467, 04․12․2024թ․ N 2/փ-484 և N 2/փ-489, 26․12․2024թ․ N 2/փ-528 և N 2/փ-529, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 12․12․2024թ․ N 41 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում, Արտաշավան, Ղազարավան, Բազմաղբյուր և Նոր Երզնկա բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն և N 1920-Ն որոշումների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

  1. Հաստատել Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-020-0002-0001 ծածկագրով 0,2054հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը: 

  2. Հաստատել Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-068-0001-0009 ծածկագրով 0,07հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

  3. Հաստատել Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-024-0121-0009 ծածկագրով 0,1116հա մակերեսով հողամասից 0,05հա գյուղատնտեսական նպատակային նշանակության /կորիզավոր/ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

  4. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0451-0002 ծածկագրով 0,2229հա մակերեսով հողամասից 0,05976հա գյուղատնտեսական նպատակային նշանակության /հնդավոր/ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

  5. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0039-0096 ծածկագրով 0,4348հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

  6. Հաստատել Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 07-050-0121-0001 ծածկագրից 0,4915հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխությունը:

  7. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի, Արտաշավան, Ղազարավան, Բազմաղբյուր և Նոր Երզնկա բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner