Հիմք ընդունելով Հասմիկ Շմավոնյանի 23.04.2024թ N 4609 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /28.03.2024թ. գմ 1601 / հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Մեջլում Շմավոնյանի ընտանիքին սեփականության իրավունքով հատկացված 0.08 հա հողամասից /ծածկագիր 02-028-0005-0010/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Հասմիկ Սարգսի Շմավոնյանի /ծնվ 23,01,1953թ/, Գագիկ Մեջլումի Շմավոնյանի /ծնվ 12,08,1977թ/, Աննա Մեջլումի Շմավոնյանի /ծնվ 12,12,1978թ/ և Ալինա Մեջլումի Շմավոնյանի /ծնվ 21,03,1988թ/ / սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0005-0010 կադաստրային ծածկագրում հատկացված 0.08հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող 0,13817 հա ( ընդհամենը 0,21817 հա) հողամասի նկատմամբ: 2. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: