Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 200
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4512-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 դեկտեմբերի 2024 թվականի N 4512-Ա

ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՔԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սարգիս Ավետիքի Ավետիսյանի 28.11.2024թ N 13498 դիմումը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայր, 6-րդ փողոց, բնակելի տուն 48 հասցեում գտնվող Սարգիս Ավետիքի Ավետիսյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-080-0008-0030/ 0.12289 հա հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը, ավտոտնակը, անասնաշենքը, ծածկոցը և պարիսպը, որոնք կառուցվել են 2004թ-2012թ., դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Սարգիս Ավետիքի Ավետիսյանի /ծնվ․ 01․02․1965թ․/, Քանաքարա Հայկազի Ավետիսյանի /ծնվ․ 07․11․1969թ․/ և Արփինե Սարգսի Ավետիսյանի /ծնվ․ 25․11․1989թ․/, սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 6-րդ փողոց, բնակելի տուն 48 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0008-0030 կադաստրային ծածկագրով, 2023DAHYAR չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.12289 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2004թ.-2012.թ. կառուցված, 88․0 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 76․9 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 108․0 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 89․4 քմ արտաքին մակերեսով ծածկոցը, 4․72 քմ արտաքին մակերեսով պարիսպը /ընդամենը արտաքին չափերով 367․02 քմ, որից 88․0 քմ բնակելի տուն և 279․02 քմ օժանդակ շինություն/ ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ բնակելի տան համար վճարելով 743 /յոթ հարյուր քառասուներեք /ՀՀ դրամ, 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ :

1) 88․0 x 743 = 65384 /վաթսունհինգ հազար երեք հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ։

2) 279․02 x 446 = 124443 /մեկ հարյուր քսանչորս հազար չորս հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ։

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 189827 /մեկ հարյուր ութունինը հազարութ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ։

2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner