Հիմք ընդունելով Հապետ Խաչատրյանի 23.09.2022թ. N 4673՝ շինարարության թույլտվություն տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հապետ Խաչատրյանին Աշտարակ համայնքի, Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0123-0006 ծածկագրում տալ տնտեսական շինության կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/:
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: