Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի և ՀՀ կառավարության <<ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին>> 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման պահանջներով, համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ, ստանալու նպատակով Աշտարակ համայնքի կողմից ներկայացված ծրագրային հետևյալ հայտերին`
•Աշտարակ համայնքի թիվ 4 «Հասմիկ» մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում,
•Աշտարակ համայնքի նախադպրոցական և արտադպրոցական կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում,
•Աշտարակ համայնքի Մուղնի թաղամասում և բազմաբնակարան շենքերի բակերում խաղահրապարակների և հանգստի գոտիների կառուցում և վերականգնում, Կոմիտասի այնվան զբոսայգու բարեկարգում,
•Աշտարակ համայնքի փողոցների, բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման, քայքայված հատվածների փոխարինման աշխատանքների իրականացում,
•Աշտարակ համայնքի բանուկ թաղամասերի լուսավորության նոր համակարգի կառուցման, առկա համակարգի ընդլայնման, վերազինման, արդիականացման աշխատանքների իրականացում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|