Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 09.09.2025թ. N 113-Ա որոշումը և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 26.06.2025թ. N 2/փ-210 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 02-001-0001-0049 ծածկագրով 0.10136հա բնակելի կառուցապատման և 02-001-0021-0001 ծածկագրից 0.2225հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողամասերի նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես գյուղատնտեսական նպատակային նշանակության բազմամյա տնկարկ հողատեսքի /խաղող/:
2. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում և Աշտարակ քաղաքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Քաղաքաշինության և հողաշինութան բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: