Հիմք ընդունելով Արտավազդ Վարազդատի Նազարյանի 01.07.2025թ․ N8385 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի /25.06.2025թ. ԳՄ3256/ վկայագիրը և լիցենզավորված կազմակերպության կողմից կատարած փաստացի օգտագործվող հողամասի չափագրումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արտավազդ Վարազդատի Նազարյանի ընտանիքին հատկացված 0․25հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի փաստացի չափագրման արդյունքում /02-001-0827-0025/ ավել օգտագործվող 0․03206հա /ընդհամենը 0․28206հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Արտավազդ Վարազդատի Նազարյանի /ծնվ.20.02.1948թ./, Սրբուհի Արտավազդի Նազարյանի /ծնվ.08.10.1977թ./, Եվա Արտավազդի Նազարյանի /ծնվ.01.11.1980թ./ և Նոյ Արտավազդի Նազարյանի /ծնվ.20.08.1982թ./ համատեղ սեփականության իրավունքը 02-001-0827-0025 ծածկագրով 0․28206հա փաստացի օգտագործվող գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահողի նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: