Հիմք ընդունելով Վարուժան Մայիլյանի 17.03.2023թ. N 2370՝ բնակելի տանը և տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ Կարբի բնակավայրում գտնվող բնակելի տանը և տնամերձ հողամասին /ծածկագիր 02-058-0098-0002, 0.304 հա / տալ 5 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 2-րդ փողոց, բնակելի տուն N 5:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: