Հիմք ընդունելով <<ՌԵՅՆԲՈՈՒ>> ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Բեյբությանի 15.06.2018թ. N665 դիմումը, լրացուցիչ չափագրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37 կետի, ՀՀ հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 18.06.2018թ. N 6-Ա որոշումը:
2.Թույլատրել Երևանյան փողոցի N96/1 հասցեում գտնվող ավտոգազալցաճնշակայանի անվտանգությունն ապահովելու նպատակով պարսպի և հենապատերի կառուցման համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ <<ՌԵՅՆԲՈՈՒ>> ՍՊԸ-ին ԱԳԼՃԿ-ի տարածքին կից 2 միավոր 208քմ ընդհանուր մակերեսով հողամասերը տրամադրելու 20 տարի ժամկետով` տարեկան 83200 ՀՀ դրամ վճարով:
|