Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հիմք ընդունելով Գասպար Գասպարյանի 30.05.2022թ. N 2430՝ գյուղ. նշանակության հողամասում ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինությունների օրինականացման մասին դիմումը, Ռոբերտ Ալեքսանյանի 11.05.2022թ. N 2045, Դերենիկ Գրիգորյանի 05.05.2022թ. N 1973, <<ԱԿՈ-ՏՈՒՖ>> ՍՊԸ-ի տնօրեն Միշա Կոստանյանի 24.05.2022թ. N 2307, Գոհար Թամազյանի լիազորված անձ Ալբերտ Կանդալյանի 27.05.2022թ. N 2392, N 2393 և Արտյոմ և Աշոտ Բարսեղյանների 30.03.2022թ. N 1236` հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն, 29.12.2011թ. N 1918-Ն և N 1920-Ն որոշումների պահանջներով,  Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0130-0001 ծածկագրով, Ռոբերտ Վանիկի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,144հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /վարելահող/ 0,018հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

   2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0639-0042 ծածկագրով, Դերենիկ Հովհաննեսի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4712հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /պտղատու այգի/ 0,11հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության /հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

   3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Սբ. Սարգսի փողոց, N 89 հասցեում գտնվող, 02-001-0192-0103 ծածկագրով, Գոհար Արամի Թամազյանին սեփականության իրավունքով պատկանող 0,06հա մակերեսով հողամասից 0,0312հա գյուղատնտեսական նշանակության այլ և 0,0288հա հատուկ պահպանվող տարածքների /պատմական և մշակութային/ հողերի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

  4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Սբ. Սարգսի փողոց, N 87 հասցեում գտնվող, 02-001-0192-0104 ծածկագրով, Գոհար Արամի Թամազյանին սեփականության իրավունքով պատկանող 0,06հա մակերեսով հողամասից 0,0434հա գյուղատնտեսական նշանակության այլ և 0,0166հա հատուկ պահպանվող տարածքների /պատմական և մշակութային/ հողերի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

  5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի 02-110-0138-0037 ծածկագրում գտնվող, Գասպար Ռաֆիկի Գասպարյանին և ընդհանուր բաժնային սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող 0,5262հա գյուղատնտեսական նշանակության վարելահողում ինքնակամ հասարակական նշանակության շինություններով զբաղեցված և շինությունների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ 0,04478հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

   6. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի 02-076-0174-0001 ծածկագրից, պետական սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողամասից /այլ/ 4,3682հա և 7,0671հա հողամասերի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` ընդերքօգտագործման հողերի փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

  7. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի 02-061-0106-0221 ծածկագրով, Տիգրան Հայկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,089հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության /բազմագործառույթ հասարակական նշանակության շինություն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

    8. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի Վանաձորի խճ. N 4/2 հասցեում գտնվող, 02-001-0353-0034 ծածկագրով, Արտյոմ և Աշոտ Ռաֆիկի Բարսեղյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,06823հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner