Հիմք ընդունելով Գագիկ Գևորգի Թամազյանի 26.03.2025թ. թիվ 3493 դիմումը, իր սեփականությունը հանդիսացող ըստ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0815-0255 ծածկագրից 0.553164հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք վարելահողի փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 01.04.2025թ. թիվ 40 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Գագիկ Գևորգի Թամազյանին /ծնվ. 21.03.1997թ./ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի կադաստրային քարտեզի 02-001-0815-0255 ծածկագրից 0.553164հա գյուղատնտեսական արոտավայրը փոխադրել բարձրարժեք վարելահողի։
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: