Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔ - ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արմեն Շմավոնյանի 23.07.2024թ. N 8256, Շուշիկ Գրիգորյանի 30.07.2024թ. N 8459, Վահե Ղազարյանի 13․08․2024թ․ N 9003, Արման Զոհրաբյանի 16․08․2024թ․ N 9193, Սերգեյ Գրիգորյանի 27․08․2024թ․ N 9581՝ ջրային և արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի 02-004-0220-0018 ծածկագրով, Արմեն Գրիգորի Շմավոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,142հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /չորանոցի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0535-0029 ծածկագրով, Շուշիկ Կարապետի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0,10455հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությանկառուցմանհամար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 02-058-0358-0150 ծածկագրով, Վահե Սամվելի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,12273հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /չորանոցի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0231-0044 ծածկագրով, Արման Գրիգորի Զոհրաբյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0726հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0414-0016 ծածկագրով, Սերգեյ Աշոտի Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող 0,19հա մակերեսով հողամասից 0,07216հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության՝ /ոռոգման նպատակով ջրավազանի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner