Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Ջրային օրենսգրքի>> 55․1, 61․1, <<Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին>> օրենքի 20-րդ, 30-րդ, 40-րդ հոդվածներով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի սեփականությունը հանդիսացող ներտնտեսային ոռոգման ցանցն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել <<Արագածոտն>> ջրօգտագործողների ընկերությանը / այսուհետ՝ ՋՕԸ/ ։
2. Սույն որոշման պահանջներից բխող իրավական ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին։
3. Համայնքի վարչական տարածքում ներգրավված բնակավայրերի՝ նախկին համայնքների հետ կնքված և ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պայմանագրերը համարել լուծված։ |