Հիմք ընդունելով Վլադիմիր Հակոբյանի 30.05.2025թ. N 6649՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Աշտարակ քաղաքում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-001-0042-0019/ տալ 1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Ն․ Աշտարակեցու փողոց, 88/12 շենք, 1 ոչ բնակելի տարածք:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: