Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Տիգրան Մանուկյանի 05.09.2022թ. N 4315, Վահէ Ժունյոր Վահէի Սերայտարեանի 07.09.2022թ. N 4389, Արտուշ Ավետիսյանի 13.09.2022թ. N 4483, Եգոր Հարությունյանի լիազորված անձ Անահիտ Հարությունյանի 19.09.2022թ. N 4584 և Ենոք Խաչատրյանի 29.09.2022թ. N 4767՝ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն, 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Հավանություն տալ Տիգրան Մաքսիմի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի 02-010-0111-0101 ծածկագրով 0,125հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը՝ բնակելի տան կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 2. Հավանություն տալ Վահէ Ժունյոր Վահէի Սերայտարեանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0440-0096 ծածկագրով 0,0401հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը՝ բնակելի տան կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0191-0011 ծածկագրից, Արտուշ Ավետիսյանի ժառանգությամբ ձեռք բերված թունաքիմիկատների պահեստի պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,075հա հողամասից 0,0519հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի /այլ/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` պահեստարանների/քաղաքացու ժառանգության իրավունքը գրանցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի 02-086-0029 թաղամասից, Եգոր Համլետի Հարությունյանի ժառանգությամբ ձեռք բերված թռչնանոցի պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,09307հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /քաղաքացու ժառանգության իրավունքը գրանցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

5. Հավանություն տալ Ենոք Հրանտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0144-0030 ծածկագրով 0,086հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,03հա հողամասի /պտ. կորիզավոր/ նպատակային նշանակությունը՝ ինքնակամ կառուցած բնակելի տունը օրինականացնելու նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner