Այսօր: Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 354
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 օգոստոսի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կառլեն Մանուկյանի շինությունների նպատակային նշանակությունը փոփոխելու մասին 10.03.2025թ. N 2637 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 և 15.04.2021թ. N 600 որոշումների պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ քաղաքի Սբ․ Սարգսի փողոց N 69 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0073-0004/ 0,1375հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը առանց նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման:

2. 02-001-0073-0004 ծածկագրով հողամասում գտնվող N 1 բնակելի տան, թոնրատան, ամառային խոհանոցի և առանձնասենյակի նպատակային նշանակությունը առանց ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու փոփոխել հասարակական նպատակային նշանակության, առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման գործառնական նշանակության՝ որպես հանդիսությունների սրահ:

3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/ 

  - Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner