Այսօր: Երեքշաբթի, 6 Մայիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 267
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 մայիսի 2025 թ.

ՋԵՄՄԱ ՍՄԲԱՏԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ջեմմա Արզումանյանի լ/ա Անդրանիկ Բարսեղյանի 19.03.2025թ. N 3146՝ Աշտարակ համայնքի, Ոսկեվազ բնակավայրի 02-087-0060-0011 կադաստրային ծածակագրով հողամասում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու դիմումը, ժառանգության իրավունքի վկայագիրը /տրված 14.03.2025թ., գմ 533/ ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի և <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի պահանջներով` նկատի ունենալով, որ հողամասում անասնաշենքը, որը կառուցվել է մինչև 2001թ., մարտի 15-ը, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ջեմմա Սմբատի Արզումանյանին /ծնված 08.05.1985թ./ սեփականության իրավունքով պատկանող՝ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0060-0011 ծածկագրով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ., մարտի 15-ը կառուցված՝ 67.43 քմ մակերեսով ինքնակամ անասնաշենքը ճանաչել օրինական՝ առանց օրինականացման համար սահմանված վճարի գանձման:

2. 02-087-0060-0011 ծածկագրով հողմասի հասցեն համարել՝

- Աշտարակ, Ոսկեվազ, Շինարարաների փողոց, N 9/1 անասնաշենք:

3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/

Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անհայտ օգտատեր  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner