Հիմք ընդունելով Տիգրան Վարազդատի Օրջացյանի լ/ա Արթուր Մելիքյանի 18.09.2023թ. N 9568՝ ինքնակամ ավտոտնակը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց N 29/9 հասցեով, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0843- ծածկագրով թաղամասում, 20.7 քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված /հաշվառման տվյալներ վկայական 0060379/ ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակը ճանաչել օրինական:
3. Առաջին կետում նշված հողամասի և ավտոտնակի հասցեն համարել
- Աշտարակ, Աշտարակ համայնք, Աշտարակ ք., Տ. Մեծի փողոց, N 29/9 ավտոտնակ:
4. Առաջարկել կառույցն իրականացրած Տիգրան Վարազդատի Օրջացյանին գնելու օրինական ճանաչված 20.7 քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը` 1քմ-ի օտարման համար վճարելով 1969 /մեկ հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի զբաղեցրած 20.7քմ հողամասի 1քմ-ի օտարման համար՝ 4442 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ:
5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2, 3, 4 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: