Հիմք ընդունելով Բարսեղ Արզումանյանի 02.06.2025թ. N 6746 անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-087-0086-0005/ տալ 12 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, 7-րդ փողոց, բնակելի տուն N 12:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: