Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հովիկ Ճշկունյանի 09.11.2023թ. N 11873 և 11874, Արամ Ահարոնյանի լիազորված անձ Տարոն Գալուստյանի 24․11․2023թ. N 12570, Կարեն Պետրոսյանի 20․11․2023թ․ N 12305, Սարգիս Սարգսյանի 14․11․2023թ N 12080, Քյարամ Հակոբյանի լիազորված անձ Հովակիմ Իրիցյանի 01․12․2023թ․ N 12895, <<ՁՈՐ>> ՓԲԸ-ի տնօրեն Իզաբելա Խաչատրյանի 01․12․2023թ․ N 12917 և Միշա Մկրտչյանի 01․12․2023թ․ N 12919 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0644-0026 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,0459հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0644-0007 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Հովիկ Հարությունի Ճշկունյանին:

2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0639-0040 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,0531հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /0,0279հա-հնդավոր և 0,0252հա-այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0639-0009 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Հովիկ Հարությունի Ճշկունյանին:

3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0634-0076 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,0175հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /վարելահող/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0634-0033, 02-001-0634-0070 և 02-001-0634-0075 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր Արամ Ժորայի Ահարոնյանին:

4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրների փողոց, N 132/1 հասցեում գտնվող, 02-001-0129-0024 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 90քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով` 700 000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամով օտարել կից, Միկոյան եղբայրների փողոց, N 132 հասցեում գտնվող, ընդլայնվող 02-001-0129-0004 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Կարեն Մանուկի Պետրոսյանին:

5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի, 3-րդ թաղամաս, N 69/1 հասցեում գտնվող, 02-001-0322-0012 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 119,8քմ բնակավայրերի նշանակության   բնակելի   կառուցապատման   հողամասը   ուղղակի   վաճառքով     /կադաստրային արժեքով/ օտարել կից, Մուղնի, 3-րդ թաղամաս, N 69 հասցեում գտնվող, ընդլայնվող 02-001-0322-0008 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Սարգիս Ռուբենի Սարգսյանին:

6. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0106-0001 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 17,8քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից, Գեղազնիկի փողոց, N 10 հասցեում գտնվող, ընդլայնվող 02-001-0106-0135 ծածկագրերով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման կառուցապատված հողամասի սեփականատեր Քյարամ Արամայիսի Հակոբյանին:

7. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Քասաղի կիրճում գտնվող, 02-001-0857-0001 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 1512,6քմ հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից, Աշտարակ քաղաքի Քասախի կիրճ, N 1 հասցեում գտնվող, ընդլայնվող 02-001-0857-0003 ծածկագրով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր <<ՁՈՐ>> ՓԲԸ - ին:

8. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0639-0014 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 0,0417հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0639-0037 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Միշա Վահագնի Մկրտչյանին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner