Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 64-րդ հոդվածներով, հիմք ընդունելով թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 12-ի «Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով Աշտարակ համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 31-Ա որոշումը և 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N 1 արձանագրությունը, Աշտարակ համայնքի ավագանին` 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է. 
  Հաստատել՝ 
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի՝  համամասնական ընտրակարգով ընտրված նորընտիր ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 17-ի առաջին նիստի օրակարգը: 
/Զեկուցող՝ Ա. Հունանյան/ 
2. Համայնքի ղեկավարի ընտրության մասին /արձանագրություն/: 
/Զեկուցող՝ Ա. Հունանյան/ 
3․Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու  կանոնակարգը հաստատելու մասին: 
/Զեկուցող՝ Ս. Սահակյան/ 
4․Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին: 
/Զեկուցող՝ Ս. Սահակյան/ 
5․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին: 
/Զեկուցող՝ Ս. Սահակյան/ 
   |